Ընկերությունը օգտագործելով այս բնագավառում եվրապական երկրների առաջատար փորձը (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա), արտադրում է սառնարաններ, աշխատանքային սեղաններ, լվացարաններ, դարակաշարեր, ներմուծում բարձրորակ կենցաղային ապրանքներ, արտաքին և ներքին երեսպատման դեկորատիվ նյութեր (ալյումինային երկշերտ մեկուսիչ պանելներ, չժանգոտվող պողպատից թիթեղներ և այլն), ինչպես նաև ընդունում է խանութների, ռեստորանների, սրճարանների ներքին և արտաքին ինտերյերային լուծման և կահավորման պատվերներ:

Հատկանշական է, որ ՍԱԳԱ ընկերությունը ճիշտ գնահատելով ներկայիս պահանջները, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք թողարկելու նպատակով Եվրոպայից Հայաստան է ներմուծել անհրաժեշտ տեխնիկա ու նոր սարքավորումներ: Ներկայումս ընկերությունը զարգացման և առաջընթացների ծաղկուն շրջան է ապրում:

ՍԱԳԱ ընկերությունը այժմ համագործակցում է և ապահովում սառնարաններով ‘Բարի Սամարացի’, ‘Աթենք’, ‘Սոս’, ‘Մուշ’, ‘Արարատ’, ‘Ար Դելիկատես’ մսամթերքի կոմբինատներին, ինչպես նաև ‘Արզնի’, ‘Կարգին թան’ և այլ կազմակերպությունների:

ՀՀ Պաշտպանության Նախարարության կողմից կազմակերպված մրցույթների (տենդերների) բազմակի հաղթող է ՍԱԳԱ ընկերությունը. Նախարարության բազային է մատակարարում կենցաղային և առևտրային սառնարաններ, պահեստային սառցախցիկներ, սառցարաններ, չժանգոտվող պողպատից խոհանոցային կահավորանք և այլ պարագաներ:

ՍԱԳԱ ընկերությունն իր սպառողներին է ներկայանում հարմարավետ մասնաճյուղերով (Սասունցի Դավթի 3 և Մաշտոցի 39/12), որտեղ ներկայացված է սառնարանային ողջ տեսականին : Ցանկացած սպառող կարող է  բավարարել իր հետաքրքրասիրությունը և ձեռք բերել իրեն անհրաժեշտ ապրանքներ:

Ընկերությունն ունի ֆինանսական ունիվերսալ համակարգ` ընդունված է վճարման ցանկացած ձև (կանխիկ, ապառիկ, փոխանցում), կիրառվում է զեղչային ճկուն քաղաքականություն, հմուտ մասնագետների միջոցով ապահովվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: